Մետրոպոլիտենի արդիականացման համար ներդրվել է ավելի քան 6 մլրդ դրամ

Մետրոպոլիտենի արդիականացման համար ներդրվել է ավելի քան 6 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Վերջին երկու տարիների ընթացքում մայրաքաղաքի մետրոպոլիտենի արդիականացմանն ու վերազինմանը հատկացվել է մոտ 6 միլիարդ 300 միլիոն դրամ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մետրոյի դեպոն վերափոխվում է․ տանիքն ու դռները նորացվել են, ինչի համար ծախսվել է 153.7 միլիոն դրամ։ Բացի այդ, 825 վոլտ մալուխների միացման կետերն էլ վերազինվել են, ինչի ընդհանուր արժեքը կազմել է 47 միլիոն դրամ։

Կայարաններում հոսանքի մարտկոցներն ու լիցքավորման համակարգերը ևս փոխարինվել են՝ 290 միլիոն դրամի ներդրմամբ։

«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար հատկացվել է 260 միլիոն դրամ, իսկ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքները ամբողջությամբ փոխարինվել են՝ 204 միլիոն դրամի ներդրմամբ։

Ներկայումս ընթանում է «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացը, որի համար ներդրվել է 114 միլիոն դրամ։

Հաջորդը «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների արդիականացման ծրագիրն է, որի համար արդեն հայտարարվել է 504 միլիոն դրամի մրցույթ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---