Արագածի վրա արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ․ Անհետ կորած կա

Արագածի վրա արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ․ Անհետ կորած կա

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին, ժամը 15:26-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթի վրա ձնահյուս է տեղի ունեցել՝ 9 հոգուց բաղկացած արշավախումբը մնացել է ձյան տակ։

Նրանցից 8-ին հաջողվել է դուրս գալ, սակայն 1 անձ դեռևս անհետ կորած է։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի աշխատակիցները, հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկը, ինչպես նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---