Մալաթիայի հայկական եկեղեցին շուտափույթ վերակառուցման կարիք ունի26 մայիսի 2009 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Չավուշօղլուի (Մալաթիա, Արեւմտյան Հայաստան) XVIIIդ. հայկական եկեղեցին շուտափույթ վերակառուցման կարիք ունի: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նույսը», Չավուշօղլուի ղեկավար Մուստաֆա Շահինը հայտարարել է, որ եկեղեցին վերականգնման կարիք ունի, սակայն մարդկանց մտահոգում է անօթեւանների ճակատագիրը, որոնք ապրում են եկեղեցում: «Հիանալի կլիներ վերականգնել այդ եկեղեցին: Այստեղ հայեր չեն բնակվում, նրանք տեղափոխվել են խոշոր քաղաքներ: Անշուշտ, կա մի քանի ընտանիք, որոնք մերձակայքում են ապրում եւ եկեղեցու վերականգնումը լավ նորություն կլինի նրանց համար»,-ասել է Շահինը: Զբոսաշրջության ու մշակույթի հարցերով պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ նամակ են հղել Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությանն այս հարցի վերաբերյալ: Թեեւ հայկական եկեղեցու վերականգնումն ընդգրկվել է 2009թ. ծրագրում, այնուամենայնիվ, ֆինանսական միջոցների պակասի պատճառով աշխատանքները դեռեւս չեն սկսվել: Չավուշօղլուն հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հայրենիքն է, որին սպանեցին 2007թ. Ստամբուլում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |