Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարին![]() 12 մարտի 2025 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ անմիջապես 30-օրյա հրադադար հաստատելու վերաբերյալ, որը ներառում է ցամաքային, ծովային և օդային գործողությունները Ռուսաստանի հետ։ Այս հայտարարությունն արվել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաների միջև ծավալված քննարկումներին։ ԱՄՆ–ն հայտարարել է, որ կչեղարկի Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման և ռազմական օգնության կասեցումը, պայմանով, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադարի պայմաններին, հայտնում է BBC-ն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ «գնդակն այժմ ռուսների դաշտում է»՝ նշելով, որ Մոսկվայի վրա է դրված զինադադարին համաձայնելու պարտականությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների միջոցով խաղաղության գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրադադարի առաջարկը բնութագրել է որպես «դրական քայլ» և ընդգծել է երկարատև խաղաղության ապահովման հրատապությունը՝ հետագա հակամարտությունը կանխելու համար։ Չնայած այս դիվանագիտական ջանքերին, հաղորդվում է, որ ռուսական օդային հարվածները շարունակվել են Կիևի և Խարկովի շրջաններում։ Եվրոպացի առաջնորդները ողջունել են հրադադարի նախաձեռնությունը՝ կոչ անելով Ռուսաստանին կառուցողական մասնակցություն ունենալ խաղաղ բանակցություններին։ Փետրվարի 28–ի երեկոյան Սպիտակ տան Օվալաձև սրահում ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով, տապալվել է՝ կողմերը մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, հանքանյութերի վերաբերյալ պայմանագիրy չի կնքվել, իսկ համատեղ ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է8 առանց մեկնաբանությունների, ամերիկյան կողմը նրան մեղադրել է անշնորհակալ լինելու մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |