ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրի ծավալը 2024-ին աճել է 6.3%-ով![]() 12 մարտի 2025 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից հայտնել են, որ 2024 թվականին ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 6.3%-ով, հայտնում է Արմենպրեսը։ Փոխադարձ առևտրի բաշխվածությունն ըստ երկրների հետևյալն է.
«2024 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի ընդհանուր առևտրի մեջ անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի մասնաբաժինը կազմել է 17%։Հայաստանի Հանրապետության մասով, փոխադարձ առևտրի մասնաբաժինը 2024 թվականին կազմել է երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 25.6%»,- նշվում է հանձնաժողովի պատասխանում։ Հայաստանի առևտրային համագործակցության շրջանակում ԵԱՏՄ երկրների հետ արտահանման բաշխվածությունը հետևյալն է.
Հայաստանի ներմուծման կառուցվածքը ԵԱՏՄ երկրներից ևս ցույց է տալիս, որ հիմնական ներմուծումը կատարվել է Ռուսաստանից՝ 98.5%, իսկ մնացած 1.5%-ը բաժին է ընկել Բելառուսին (1%), Ղազախստանին (0.5%) և Ղրղզստանին (0.01%)։ Հայաստանի արտահանման ապրանքային կառուցվածքում ԵԱՏՄ ուղղությամբ 44%-ը կազմել են մեքենաները, սարքավորումները և տրանսպորտային միջոցները, իսկ 23.7%-ը՝ պարենային և գյուղատնտեսական ապրանքները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |