Ադրբեջանցիները քանդել են Արցախի Կառավարության շենքը

Ադրբեջանցիները քանդել են Արցախի Կառավարության շենքը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը՝ շարունակելով ոչնչացնել կառույցներն իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Դա երևում է Տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութում։

Շրջապատի շենքերը նույնպես քարուքանդ վիճակում են։

Ադրբեջանը քանդել է նաև Ազգային ժողովի շենքը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի վարչակազմը սկսել է զանգվածաբար քանդել օկուպացված Ստեփանակերտի բնակելի տները։ Այդ մասին հայտնել էր Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---