ՀՀ–ն 2 մարզիկով կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլին

ՀՀ–ն 2 մարզիկով կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանին աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին կմասնակցի միայն 2 մարզիկով: Այդ մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, գրում է Արմենպրեսը։

Մրցաշարը տեղի կունենա Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը։

Հավաքականը ղեկավարելու է գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, իսկ մրցավարի պարտականությունները կստանձնի Արթուր Գյուրջինյանը։

Մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլը կանցկացվի մարտի 20-24-ը։

Գավաթի առաջին փուլը, որը կայացել էր Գերմանիայի Կոտբուս քաղաքում, հաջող ընթացք ունեցավ Հայաստանի մարզիկների համար. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նվաճեցին ոսկե մեդալներ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---