ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը![]() 12 մարտի 2025 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարար Կասպար Վելդքամփի պաշտոնական այցը Հայաստան։ ԱԳՆ-ում տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ, հայտնում է ԱԳՆ–ն։ Երևան ժամանելուց հետո Կասպար Վելդքամփը X-ի իր էջում գրել է. «Ուրախ եմ այսօր այցելել Հայաստան և հանդիպել իմ գործընկեր Արարատ Միրզոյանին։ Մեր առաջնահերթությունն է շարունակել ներդրումներ կատարել մեր երկկողմ և եվրոպական համագործակցության գործում։ Այսօր նաև պաշտոնապես բացելու եմ Նիդերլանդների դեսպանատան նստավայրը», հայտնում է Radar.am-ը։ Ընդլայնված կազմերով հանդիպումից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |