Հարցում․ ՀՀ քաղաքացիների 28%-ը սոցիալ-տնտեսական ապագան ՌԴ-ի հետ է կապում, 26%-ը՝ ԵՄ-ի

Հարցում․ ՀՀ քաղաքացիների 28%-ը սոցիալ-տնտեսական ապագան ՌԴ-ի հետ է կապում, 26%-ը՝ ԵՄ-ի

PanARMENIAN.Net - GALLUP International Association–ի հետազոտության արդյունքները վկայում են, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունները քաղաքացիները կապում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ՝ ՌԴ-ից մինչև ԵՄ և ԱՄՆ:

GALLUP International Association-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով հարցման արդյունքներն, ասել է, որ քաղաքացիների 27.8%-ը Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում է Ռուսաստանի հետ, հայտնում է Aysor.am-ը։

Հարցվածների 25.8%-ը նախընտրում է Եվրոպական Միությունը։ Հարցվածների 15.5%-ը համոզված է, որ ԱՄՆ-ն է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար լավագույն գործընկերը, իսկ 13.3%-ը՝ Իրանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---