Նիդերլանդների ԱԳ նախարարը հայ գերիների հարցը կբարձրացնի Բաքվում

Նիդերլանդների ԱԳ նախարարը հայ գերիների հարցը կբարձրացնի Բաքվում

PanARMENIAN.Net - Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գերիների հարցը կշարունակի բարձրացնել Բաքվում։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ չէ՞ ալիևյան ռեժիմի դեմ կոշտ մեթոդներ կիրառել՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանում հայ գերիների դատավարությունները ընթանում են ավտորիատար պայմաններում՝ առանց ԶԼՄ-ների և իրավապաշտպանների ներկայության՝ Վելդկամպն ընդգծել է, որ պետք է ապահովվի նրանց արդար դատավարության իրավունքը, հայտնում է Factor.am-ը։

Միաժամանակ, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ենթադրում ՀՀ-ի հետ ստորագրված ռազմավարական փաստաթուղթը, նա պարզաբանել է, որ Նիդերլանդների հետ ստորագրված ռազմավարական համաձայնագիրը ռազմական համագործակցություն չի ենթադրում։

Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության հռչակագիր։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծել է, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Ռուբեն Վարդանյանն արդեն 20 օրից ավելի է հացադուլի մեջ է։

 Ուշագրավ
---