Միրզոյան․ Այո, Բաքվի հետ քննարկում ենք հայցերից փոխադարձաբար հրաժարվելու հարցը![]() 12 մարտի 2025 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը Բաքվից ստացված խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է «Ազատությունը»։ Հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է հրաժարվել միջազգային հայցերից նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը, Միրզոյանը պատասխանել է․ «Մի շարք հարցեր քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, և հետևաբար, եթե համաձայնեցվում են, կարող են և պարտադիր պետք է կիրառվեն՝ պայմանագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Այո՛, մենք քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, և եթե համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես և մնացած բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման»։ Նրա խոսքով՝ առաջիկայում կշարունակվեն քննարկումները ադրբեջանական կողմի հետ՝ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման և վավերացման շուրջ։ «Մոտեցումները համապատասխանում են Հայաստանի արդի մարտահրավերներին, մեր խաղաղության օրակարգին, խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությանը և ՀՀ շահերին»,- նշել է Միրզոյանը։ Հայկական կողմը խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը ստացել է փետրվարի վերջին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերի միջև դեռևս համաձայնեցված չեն երկու կետ՝ միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցերը։ Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ խնդրահարույց համարելով նախաբանում ներառված հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի ու Հայաստանի միավորման մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |