Միրզոյան․ Կառուցողական մոտեցման դեպքում հնարավոր են շոշափելի հաջողություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ![]() 12 մարտի 2025 - 17:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ կառուցողական վերաբերմունքի դեպքում հնարավոր կլինի շոշափելի հաջողությունների հասնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ընթացող բանակցային գործընթացում։ Նա այդ մասին ասել է, Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Միրզոյանը նշել է, որ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսության ընթացքը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Նշել եմ, որ համապատասխան կառուցողական վերաբերմունքի դեպքում մենք կարող ենք մոտ ապագայում շոշափելի հաջողություններ ունենալ այս ուղղություններով»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել էր, որ ՀՀ և Թուրքիայի միջև ընթանում է բավականին ակտիվ երկխոսություն, որի հիմնական նպատակն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։Նա նաև հիշեցրել է, որ կողմերը արդեն համաձայնության են եկել սահմանը նախ երրորդ երկրների քաղաքացիների, ապա Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու շուրջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |