Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում![]() 12 մարտի 2025 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր հարթակ, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն ստուգել կամ ներբեռնել իրենց ընտրական տվյալները հրապարակված ցուցակներում։ Մարտի 30-ին նախատեսված ընտրություններին մասնակցող Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքների ընտրողները կարող են իրենց տվյալներին ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան ռեգիստրում։ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի որոնման գործիքի միջոցով հնարավոր է քարտեզի վրա տեսնել նաև տեղամասային կենտրոնի հասցեն։ 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները այլևս թղթային ծանուցումներ չեն ստանա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |