Նիդերլանդների ԱԳ նախարար․ Ռազմավարական փաստաթղթի ստորագրումը ցույց է տալիս մեր նվիրումը ՀՀ նկատմամբ![]() 12 մարտի 2025 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր: Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ գործընկերությանը։ Այդ մասին նա ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը հարաբերությունների զարգացման նոր մակարդակ է, հայտնում է Արմենպրեսը։ «Նիդերլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ Սա հազվադեպ տեղի ունեցող իրադարձություն է։ Դա ցույց է տալիս այն նվիրումը, որը ունենք Հայաստանի նկատմամբ։ Սա խոսում է մեր կապերի մասին»,– նշել է Վելդկամպը։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը նշել է, որ փաստաթղթի ստորագրումը միտված է քաղաքական, սոցիալական և տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ հիմնված փոխադարձ ձգտումների վրա։ «Շատ ուրախ եմ տեսնել այս երկկողմ նվիրվածությունը։ Այսօր ևս մեկ անգամ վերահաստատեցինք այն սկզբունքները, որոնց վրա հիմնված են մեր կապերը»,– հավելել է Վելդկամպը։ Նախարարի մասնակցությամբ Երևանում պաշտոնապես բացվել է Նիդերլանդների դեսպանությունը։ Դեսպանությունն արդեն գործում էր Երևանում, սակայն մինչ այժմ պաշտոնական բացում չէր իրականացվել։ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,– նշել է Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային հաղորդակցությունների խթանման հնարավորությունները։ Նշվել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է էական ներդրում ունենալ այս ոլորտում։ Ռազմավարական փաստաթղթի դրույթներից է անվտանգային համագործակցությունը կիբեռդիմակայունության ամրապնդման և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում։ Փաստաթուղթը չունի ռազմական համագործակցության բաղադրիչ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |