Մոսկվան կքննարկի Ուկրաինայի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկը![]() 13 մարտի 2025 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կքննարկի Վաշինգտոնի առաջարկը Ուկրաինայի արևելքում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ ռազմական գործողությունների վերջնական դադարեցումը հնարավոր կլինի միայն լիարժեք խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք մոտենում ենք դրան մեծ զգուշավորությամբ։ Մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները, երբ հասնենք ամբողջական, համապարփակ համաձայնության», — ասել է նա լրագրողներին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի հոռետեսությունը հրադադարի հեռանկարների հարցում պայմանավորված է Կիևի հետ նախորդ բանակցությունների փորձով։ Սաուդյան Արաբիայում հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Ուկրաինան համաձայն է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը 30-օրյա հրադադարի վերաբերյալ՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ կողմերի համաձայնության դեպքում։ Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման սահմանափակումները և վերսկսում է ռազմական օգնության մատակարարումներն Ուկրաինային։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |