Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ կմասնակցի ԵԱ–ին

Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ կմասնակցի ԵԱ–ին

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հաղթել է Ղազախստանի ընտրանուն։

Հաղթանակի շնորհիվ Հայաստանի ֆուտզալի հավաքականը խմբային փուլում զբաղեցրել է առաջին տեղը՝ վաստակելով 16 միավոր և պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության հիմնական փուլին, հայտնում է Արմենպրեսը։

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում անցկացված հանդիպման մեկնարկին Հայաստանի թիմն ակնհայտ առավելություն է ունեցել, մինչդեռ ղազախները վստահ գործել են պաշտպանությունում։ Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականը․ Նիկիտա Խրոմիխը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը։

Ղազախստանի հավաքականը, բաց թողնելով առաջին գնդակը, սկսել է ակտիվ խաղալ, սակայն 13-րդ րոպեին հակագրոհի արդյունքում Նիկիտա Խրոմիխը կրկին հաջողության է հասել՝ իր երկրորդ գնդակը ուղարկելով դարպասը։ Մինչև խաղակեսի ավարտը ղազախները կրճատել են հաշվի տարբերությունը․ նրանցից աչքի է ընկել Տուրսագուլովը։

Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 23-րդ րոպեին, Հայաստանի հավաքականը խփել է երրորդ գոլը, իսկ Նիկիտա Խրոմիխը ձևակերպել է հեթ-տրիկ։ Դրվագներից մեկում, նկատելով, որ մրցակցի դարպասապահը տեղում չէ, Հայաստանի դարպասապահ Ալբերտ Աղաջանովը հեռահար հարվածով գրավել է Ղազախստանի դարպասը՝ ավելացնելով թիմի առավելությունը։

32-րդ րոպեին, սակայն, Աղաջանովը դարձել է ինքնագոլի հեղինակ, ինչի հետևանքով հաշիվը դարձել է 4:2։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---