Կառավարությունը մերժել է եկամուտների հայտարարագրումը չեղարկելու ընդդիմադիրների առաջարկը

Կառավարությունը մերժել է եկամուտների հայտարարագրումը չեղարկելու ընդդիմադիրների առաջարկը

PanARMENIAN.Net - Կառավարությունը բացասական եզրակացություն է տվեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու մասին օրենսդրական փոփոխությունների նախագծին։

Նախագիծը ՀՀ կառավարության քննարկման էր ներկայացրել «Հայաստան» խմբակցությունը` առաջարկելով համապատասխան փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում», հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ եկամուտների հայտարարագրման չեղարկումը հակասում է հաստատված քաղաքականությանը։

«Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի` ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը»,– նշել են նախարարությունից։

Վարձու աշխատողները, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացող քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1-ը, սակայն այդ ժամկետը հետագայում երկարաձգվել է մինչև նոյեմբեր։

Հայտարարագիր ներկայացրած անձինք, եթե իրականացրել են սոցիալական ծախսեր, կարող են օգտվել մինչև 100 հազար դրամի չափով փոխհատուցման իրավունքից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---