ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կպահանջեն այցելել Բաքվում պահվող հայ գերիներին![]() 13 մարտի 2025 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Մարտի 14–ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ մասնակիցները պահանջելու են, որ ՄԱԿ ներկայացուցիչները ներկա լինեն Բավքում ընթացող շինծու դատավարություններին։ Այդ մասին ֆեյղբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ, Բաքվում գտնվող մեր հայրենակիցների համար պայքարը շարունակվում է։ Երբ՝ ուրբաթ, ժամը 13։00, որտեղ՝ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց։ Պահանջելու ենք ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Բաքվում պահվող մեր գերիներին և ներկա գտնվել կեղծ դատավարությանը։ Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար»,–ասվում է գրառման մեջ։ Մանե Թանդիլյանը մարտի 1–ին հացադուլ էր հայտարարել հաջակցություն Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանի, որն ավարտել է մարտի 12–ին՝ Վարդանյանի ընտանիքի հորդորով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |