Նախարար․ Զորակոչիկները բուժզննության համար այլևս ստիպված չեն լինի Երևան հասնել

Նախարար․ Զորակոչիկները բուժզննության համար այլևս ստիպված չեն լինի Երևան հասնել

PanARMENIAN.Net - Լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ զորակոչային փորձաքննության գործընթացում երկու պիլոտային ծրագիր է իրականացվում՝ Լոռիում և Շիրակում՝ փոխգործակցության սկզբունքով։

«Միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որպեսզի մեր զորակոչիկները ստիպված չլինեն գալ, հասնել Երևան, այստեղ գումար, ժամանակ հավելյալ ծախսեն և անցնեն համապատասխան ստուգումները։ Մենք գնահատել ենք համապատասխան հնարավորությունները՝ թե՛ սարքավորումների, թե՛ մասնագիտական»,-նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նախարարի խոսքով՝ եթե ծրագիրն արդյունավետ լինի, հետագայում կկիրառվեն ավելի լայնածավալ փոփոխություններ։

«Լինելու ենք խստապահանջ, աշխատում ենք մեր բժշկական կենտրոնների հետ։ Պետք է որ ամեն բան լավ անցնի»,-հավելել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---