Սահմանափակ կարողություններով անձանց ՆԳՆ–ում կսպասարկեն տեսակապով![]() 13 մարտի 2025 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության և «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ Գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը և ՀԿ նախագահ Մարինե Հարությունյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Օպերատիվ կառավարման կենտրոնում որպես հեռախոսային օպերատորներ կաշխատեն «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի լիցենզավորված թարգմանիչները, որոնք տեսակապի միջոցով կսպասարկեն քաղաքացիների զանգերը։ Արա Ֆիդանյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, շեշտել է, որ նախարարությունը միշտ կարևորել է սահմանափակ կարողություններով անձանց հետ փոխգործակցությունը։ Մարինե Հարությունյանը, իր հերթին, նշել է, որ հուշագիրը կամրապնդի համատեղ աշխատանքի ուղղությունները՝ ապահովելով ավելի արդյունավետ համագործակցություն։ Փաստաթղթի ստորագրումից հետո ՀԿ-ի ներկայացուցիչներն աշխատանքային քննարկում են անցկացրել ՆԳՆ Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանի հետ՝ անդրադառնալով սահմանափակ կարողություններ ունեցող անձանց հետ փոխգործակցության հարցերին։ Քննարկվել է նաև համագործակցության շրջանակում Օպերատիվ կառավարման կենտրոնի հետ համապատասխան ծրագրի մշակման հարցը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |