Բեգլարյան․ Վարդանյանի դեմ ցուցմունք տված 2 հայազգի անձինք հոգեկան խնդիրներ ունեն![]() 13 մարտի 2025 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված հայազգի անձինք հոգեկան խնդիրներ ունեն, իսկ մեկը նաև՝ կախվածություն ալկոհոլից։ Բեգլարյանը նշել է, որ նրանք այն մարդիկ չեն, ովքեր կարող էին ինքնուրույն որոշումներ կայացնել և արտաքին ազդեցության չենթարկվել, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա հավելել է, որ մեծ հավանականությամբ ադրբեջանական կողմն այս մարդկանց կամ հարկադրել է, կամ շահագրգռել է նման ցուցմունքներ տալ։ «Տեղյակ եմ, որ նրանցից մեկն ալկոհոլիկ է։ Նաև՝ հոգեկան կայունության խնդիր ունեն։ Դա գիտեն բոլոր արցախցիները, որոնք ճանաչում են այդ անձանց։ Նաև այդ հանգամանքները հաշվի առնելով՝ կարող ենք միանշանակ ասել, որ գտնվել են ադրբեջանական ծառայությունների ազդեցության ներքո»,- նշել է Բեգլարյանը։ Ռուբեն Վարդանյանն իր վերջին ուղերձում նշել է, որ շատ է խղճացել այն 2 հայազգի անձանց, որոնք իր դեմ ցուցմունք են տվել։ «Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի»,–ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |