Թաթոյան. Միջազգային կառույցներին նոր զեկույցներ ենք ներկայացրել հայ գերիների մասին

Թաթոյան. Միջազգային կառույցներին նոր զեկույցներ ենք ներկայացրել հայ գերիների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին ՄԻՊ, «Թաթոյան հիմնադրամի» ղեկավար Արման Թաթոյանը հայտնել է, որ նախօրեին միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացվել են նոր զեկույցներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատման ու հայրենադարձման անհրաժեշտության վերաբերյալ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ շարունակում է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:

 Ուշագրավ
---