Ալիևը կրկին ասել է, թե ՀՀ–ն պետք է փոխի Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ ՄԽ–ն՝ լուծարվի![]() 14 մարտի 2025 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե չի վստահում ՀՀ ղեկավարության խոսքերին, և կրկին խոսել ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտության մասին։ Ալիևի այդ խոսքերը հրապարակվել են նույն օրը, երբ իր ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղության պայմանագրի վերջին 2 չհամաձայնեցված կետի վերաբերյալ ադրբեջանական առաջարկներին և որ բանակցություններն ավարտված են։ «Մեզ փաստաթղթեր են պետք, մեզ թղթեր են պետք։ Մեզ պետք է, որ նրանց սահմանադրությունում այլևս չլինեն որևէ տարածքային պահանջներ Ադրբեջանի հանդեպ», – հայտարարել է Ալիևը, գրում է Moscow-Baku.ru-ն։ Ալիևի խոսքով, Հայաստանի սահմանադրության մեջ դեռ կան ձևակերպումներ, որոնք կարող են հուշել տարածքային հավակնությունների մասին։ «Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խմբի պահպանումը որևէ տրամաբանություն չունի։ Այն ստեղծվել էր Ղարաբաղյան հարցի լուծման համար։ Այսօր այդ հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ինչո՞ւ չմիանալ մեզ և չներկայացնել համատեղ հայտարարություն ԵԱՀԿ-ին կազմակերպության լուծարման վերաբերյալ։ Նրանք չեն ցանկանում», – նշել է նա։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանը ձգտում է պահել իր ազդեցությունը տարածաշրջանի իրավիճակի վրա։ Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանի ռազմական հզորացմանն ուղղված ջանքերին։ «Իսկ այն, որ նրանք ավելացնում են իրենց ռազմական ներուժը, ի՞նչ է վկայում։ Դա ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի։ Եվ ովքե՞ր են նրանց կրկին դրդում պատերազմի։ Ֆրանսիան և նրա նախագահը։ Մահացու զենքերը, որոնք նրանք մատակարարում են Հայաստանին, ուղղված են մեր դեմ։ Այսպես կոչված Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը փաստորեն Եվրամիության հետախուզական առաքելություն է, օր ու գիշեր կանգնած են մեր սահմաններին՝ որպես լրտեսներ որոնելով հարմար ճանապարհներ, որպեսզի ներթափանցեն մեր մոտ», – նշել է նա։ Ալիևը նաև մեղադրել է Եվրոպական խաղաղության հիմնադրամին Հայաստանի ռազմականացմանն աջակցելու մեջ։ «Այո, նրանք ասում են, որ այդ գումարները տրամադրում են ոչ մահացու ռազմական օբյեկտների համար։ Բայց, նախ, ո՞վ կարող է դա ստուգել։ Իսկ երկրորդ՝ դուք նրանց տալիս եք 10 միլիոն և նախատեսում եք տալ ևս տասը, ինչը փաստացի Հայաստանին թույլ է տալիս տնտեսել գումար զենք գնելու համար։ Ի դեպ, մահացու զենքի մատակարարումները միայն Ֆրանսիայից չեն։ Հարց․ ինչո՞ւ են նրանք դա անում։ Ինչի՞ են պատրաստվում։ Եթե խաղաղություն են ցանկանում, ապա դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք բազմիցս բարձրացրել ենք այս հարցը Հայաստանի ներկայացուցիչների և նրանց նոր «տերերի»՝ Բրյուսելի հետ», – ասել է Ադրբեջանի նախագահը։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |