Թուրքիան օպտիմալ քաղաքականություն է վարում Հայաստանի հարցում26 մայիսի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան օպտիմալ քաղաքականություն է վարում Հայաստանի հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հալիլ Ակնջին: Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրները չեն սպառվում փակ սահմանով: «Կան հարաբերություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որոնց մասին մենք ասում ենք, որ դա «մեկ ազգ` երկու պետություն է»,-ասել է Ակնջին: Նա նաեւ նշել է, որ տարբերություն կա պատմության որոշ իրադարձությունների մեկնաբանման մեջ: «Վերջերս Թուրքիան այնպիսի քաղաքականություն է վարում, որ խնդիրներ չունենա հարեւանների հետ: Օրինակ, Ստամբուլից Հայաստան ավիաչվերթներ են իրականացվում: Ցամաքային սահմանը փակ է, բայց օդայինը բաց է: Մյուս կողմից, պետք է նայել, թե ինչ է անում Հայաստանը: Այսինքն դիվանագիտական հարաբերությունները պետք է վերականգնվեն, սակայն զուգահեռաբար պետք է լուծվի Ղարաբաղի խնդիրը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրը»,-ասել է դեսպանը: «Թուրքիան բարի կամք դրսեւորեց, եւ անցյալ տարի մեր նախագահն այցելեց Երեւան` դիտելու ֆուտբոլային խաղը: Մենք իրատես ենք այս հարցում եւ օպտիմալ քաղաքականություն ենք վարում Հայաստանի հանդեպ: Սակայն Հայաստանը պետք է հասկանա, որ ինքը եւս պետք է քայլեր ձեռնարկի: Մեր անկեղծ ցանկությունն է, որպեսզի Կովկասում բոլոր սահմանները բաց լինեն եւ բոլորը բարեկամներ լինեն»,-ասել է Ակնջին, հաղորդում է ՌԲԿ գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |