Ավինյան․ Երևանը պետք է լինի բոլորի համար հարմարավետ ու բարեկարգ

Ավինյան․ Երևանը պետք է լինի բոլորի համար հարմարավետ ու բարեկարգ

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվել են որոշ սրճարանների քանդման աշխատանքներ՝ տարածքը բացազատելու և ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Այդ մասին գրել և տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա ընդգծել է, որ քաղաքի զարգացման հիմնական նպատակը այն դարձնելն է ավելի հարմարավետ, կանաչ և բարեկարգ բոլորի համար։

«Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։ Այս ճանապարհին շարունակելու ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար»,- գրել է նա։

Անդրադառնալով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սրճարանի քանդման աշխատանքերին՝ նա նշել է, որ իրականացվել է բացազատում ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։

«Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։ Քննարկեցինք բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը, որպեսզի մարդիկ ունենան ավելի բարեկարգ միջավայր»,- նշել է Ավինյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---