ԱԳ նախարար․ Կողմերը պարտավորվելու են չներկայացնել նոր հայցեր՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո![]() 14 մարտի 2025 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, երբ կողմերը հետ քաշեն միմյանց դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերը, նրանք նաև պարտավորվելու են ապագայում նոր հայցեր չներկայացնել այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի հաստատումը։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջևի այն հայտարարությանը, թե Հայաստանը պետք է իբր փոխհատուցում տրամադրի, Միրզոյանը նշել է, որ սա այն դեպքն է, երբ տորպեդահարվում է բանակցային գործընթացը։ «Սա իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորումը, հարաբերությունների հաստատումը»,–ասել է նա։ Նախարարը հավելել է, որ կարելի է բազմաթիվ դեպքեր նշել, որտեղ ադրբեջանական կողմից խախտվել են թե մարդու իրավունքները, թե հասցվել է նյութական վնաս։ «Այն պահին, երբ ուժի մեջ կմտնի համաձայնագիրը, և կողմերը հետ կքաշեն հայցերը, միևնույն ժամանակ երկու կողմն էլ պարտավորություն են ստանձնում ապագայում ևս հանդես չգալ միմյանց նկատմամբ հայցերով՝ այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև մինչև պայմանագրի ստորագրումը։ Բոլոր այն վեճերով, որոնք մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ կողմերը պետք է գնան հաշտեցման»,– ասել է Միրզոյանը։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետներն ու վայրը։ Մի շարք երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ՝ հույս հայտնելով, որ այն կստորագրվի հնարավորինս արագ։ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման մասին հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն սկսեց խոսել նոր պահանջների մասին, այդ թվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու, ԵԱՀԿ ՄԽ–ն լուծարելու մասին։ Դրան միացան նորերը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանի տարածքում կան անձինք, ովքեր «պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»։ Հաջիևը նաև ընդգծել է, որ քննարկումների առանցքում է գտնվում փոխհատուցման հարցը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |