Հայ դատ․ Դեմ ենք ՀՀ անվտանգության միակողմանի զիջմամբ պարտադրված կեղծ «խաղաղությանը»

Հայ դատ․ Դեմ ենք ՀՀ անվտանգության միակողմանի զիջմամբ պարտադրված կեղծ «խաղաղությանը»

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ շրջանառվող տեղեկություններին։

«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո»,– հայտարարել է Համբարյանը։

Նա նշել է, որ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ այս համաձայնագիրը կոչված է ձևականորեն կարգավորելու հարաբերությունները՝ միաժամանակ անտեսելով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը և խոշտանգումները, Հայաստանի դեմ շարունակվող սպառնալիքները, ինչպես նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքի խոչընդոտումը։

«2020 թվականին Արցախի և Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանը 10 ամիս շրջափակման ենթարկեց Արցախը, ինչն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերին՝ զանգվածային հարձակումներով ու 120,000 հայերի բռնի տեղահանությամբ։

Հաշվի առնելով խաղաղության հաստատմանն առկա խոչընդոտները՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է. «ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի ժողովուրդների համար նոր բարեկեցիկ դարաշրջանի հռչակման ժամանակն է»։

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շարունակում է աջակցել այնպիսի խաղաղության հաստատմանը, որը չի վտանգի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, կապահովի նրա սահմանադրական ամբողջականությունը և կերաշխավորի Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք»,–ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---