ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԻԶՈՆԱ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության ծրագրի բացման շնորհահանդեսին: Այդ հեղինակավոր ուսումնական հաստատության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայ դիվանագետը քննարկել է Արիզոնայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի համագործակցության հեռանկարները: Արդեն աշխատանք է տարվում համապատասխան պայմանագրի նախապատրատման ուղղությամբ: Արման Կիրակոսյանը Արիզոնայում հանդիպել է նաեւ նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---