ՄԻՊ–ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի նիստին![]() 15 մարտի 2025 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մարտի 10-14-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 116-րդ լիագումար նիստին։ Նիստի ընթացքում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը։ Կոմիտեն քննարկել և ընդունել է 2024 և 2025 թվականներին տարբեր երկրներ կատարված այցերի վերաբերյալ զեկույցները, մասնավորապես՝ Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Դանիայի (Գրենլանդիայի), Ֆրանսիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի և Իսպանիայի (Կատալոնիայի) վերաբերյալ։ Անահիտ Մանասյանը ԽԿԿ-ում Հայաստանի անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |