Տնօրեն․ «Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը

Տնօրեն․ «Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը

PanARMENIAN.Net - «Ամերիկայի ձայնի» տնօրեն Մայքլ Աբրամովիցը մարտի 15–ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 83 տարվա աշխատանքից հետո առաջին անգամ «Ամերիկայի ձայնը» կլռի։ Նա նշել է, որ իրեն և 1300 աշխատակիցներից կազմված ամբողջ անձնակազմին ուղարկել են արձակուրդ։

«Ամերիկայի ձայնն» այլևս չի կարող իրականացնել իր կենսական առաքելությունը»․–գրել է նա, հայտնում է “Փաստինֆոն»;

«Այդ առաքելությունը հատկապես կրիտիկական է այսօր, երբ Ամերիկայի հակառակորդները, ինչպես Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը, միլիարդավոր դոլարներ են ծախսում Միացյալ Նահանգներին վարկաբեկելու կեղծ պատմություններ ստեղծելու համար»,- գրել է Մայքլ Աբրամովիցը։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ դադարեցնելու յոթ գործակալությունների, այդ թվում՝ Գլոբալ մեդիայի գործակալության գործունեությունը։ «Ամերիկայի ձայնը» Գլոբալ մեդիայի (USAGM) կազմում ընդգրկված կառույցներից մեկն է։

Սպիտակ տունը հայտարարել է, որ «Ամերիկայի ձայնը» զրկվել է ֆինանսավորումից՝ «արմատական քարոզչություն» տարածելու պատճառով։ Ռադիոկայանի աշխատակիցները մեղադրվում են այն բանում, որ հրապարակել են մեկնաբանություններ, որոնք ուղղված են եղել անձամբ Դոնալդ Թրամփի դեմ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել յոթ դաշնային գործակալություն։Դրանց թվին է պատկանում «Գլոբալ մեդիա գործակալությունը», որը համակարգում է արտաքին քաղաքական քարոզչական աշխատանքները և ղեկավարում է պետական ֆինանսավորմամբ աշխատող հեռարձակողներ, ինչպիսիք են «Ամերիկայի Ձայնը» և «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանները՝ ներառյալ դրանց առցանց հարթակները։ Չնայած գործակալությունը պաշտոնապես ճանաչվում է որպես անկախ կառույց, 2018 թվականից առաջ այն հայտնի էր որպես Հեռարձակման կառավարիչների խորհուրդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---