2025-ին Երևանում կառուցվելիք թեքահարթակների համար սահմանվել են հատուկ պահանջներ

2025-ին Երևանում կառուցվելիք թեքահարթակների համար սահմանվել են հատուկ պահանջներ

PanARMENIAN.Net - 2025 թվականին մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 400 թեքահարթակ, որոնց համար սահմանվել են հատուկ պահանջներ՝ ապահովելու համար դրանց հարմարավետությունն ու հասանելիությունը տարբեր խմբերի համար։ Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում մարտի 17-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Մարտի 17–ի դրությամբ արդեն ավարտին է հասցվել 17 թեքահարթակի կառուցումը՝ յոթ տարբեր հասցեներում։

Բացի այդ, մայրաքաղաքում շարունակվում է ճանապարհների փոսային նորոգման գործընթացը։ 2025 թվականի ընթացքում նախատեսվում է վերականգնել մոտ 200 հազար քառակուսի մետր ճանապարհածածկույթ։ Նորոգման աշխատանքները կիրականացվեն բոլոր վարչական շրջաններում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---