Գերմանիայի նախագահն առաջին անգամ Հայաստան կժամանի![]() 17 մարտի 2025 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Գերմանիայի նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ սա դաշնային նախագահի առաջին այցն է երկու երկրներ։ Երևանում նա հանդիպելու է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այցի շրջանակում Շտայնմայերը նախատեսում է այցելել «ԹՈՒՄՈ» կենտրոն և մասնակցել մշակութային ընդունելության, հայտնում է Factor.am-ը։ Այցի երկրորդ օրը նա կմեկնի Դիլիջան, որտեղ հանդիպելու է հայ կին ձեռներեցների հետ, ծանոթանալու է քաղաքաշինական զարգացման ծրագրին։ Ծրագրում ներառված է նաև Սևան այցելությունը՝ հայկական եկեղեցի և հիդրոօդերևութաբանական չափիչ կայան դիտարկելու նպատակով։ Բաքու այցի ընթացքում Շտայնմայերը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այստեղ նախատեսվում է քննարկում քրիստոնյա, մահմեդական և հրեա հոգևորականների մասնակցությամբ՝ հանդուրժողականության և միջկրոնական փոխըմբռնման թեմայով։ Նա կմասնակցի նաև Ադրբեջանում կանանց իրավիճակին նվիրված քննարկմանը։ Photo. Getty Images ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |