Սիմոնյան. Գերիների վերադարձը որպես նախապայման դնելը բանակցությունները փակուղի կտանի![]() 17 մարտի 2025 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ, եթե Հայաստանը «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման դնի Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը, ապա դա բանակցությունները փակուղի կհասցնի և կսրի իրավիճակը։ Նա հավելել է, որ դա չի արվում նախապայմանների ճանապարհով, այլ «արվում է դիվանագիտական ճանապարհով»,–հայտնում է Aysor.am-ը։ «Ինչպես արվում է 4 տարվա ընթացում, երբ 150 գերուց մենք այժմ ունենք հաստատված 23 գերի, որոնցից 12-ը արդեն 2023 թվականին են գերեվարվել։ Ուլտիմատումներ ներկայացնել որևէ կողմի՝ կնշանակի վերահաստատել այն, ինչն անում են այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»,- նշել է Սիմոնյանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |