Պապոյան. ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154 տոկոսով![]() 17 մարտի 2025 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնել է, որ 2024–ին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154 տոկոսով։ Նա ընդգծել է, որ հատկապես Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծ աճ է գրանցել՝ 156․5 տոկոս, իսկ Բելառուսի հետ՝ 109․1 տոկոս, հայտնում է Aysor.am-ը։ Պապոյանի խոսքով, Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը որոշ չափով նվազել է․ մասնավորապես, Ղազախստանի հետ այն կազմել է 76․4 տոկոս, իսկ Ղրղզստանի դեպքում՝ 50․1 տոկոս։ «Ղազախստանը 110-ից դարձել է 84 մլն, Ղրղզստանը՝ 29-ից 14,6 մլն։ Բելառուսի դեպքում՝ 188-ից 205, ՌԴ-ն 7․9 մլրդից 12․4 մլրդ է դարձել»,- նշել է նախարարը։ Պապոյանը պարզաբանել է, որ Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության նվազման հիմնական պատճառը ավտոմեքենաների առևտուրն է, որը որոշակիորեն սահմանափակվել է ՌԴ-ի կողմից ընդունված կարգավորումների արդյունքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |