Հայազգի բելգիացիները ցանկանում են բիզնես սկսել պատմական հայրենիքում26 մայիսի 2009 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Վալոնիայի տարածաշրջանի պատվիրակության այցը Հայաստան շատ արդյունավետ անցավ, PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ՌԴ-ում Բելգիայի դեսպանատան կոմերցիոն կցորդ Իվան Կորսակը: «Ես կարող եմ ասել, որ այն հայ գործարարները, որոնց հետ մենք հանդիպեցինք, այսօր կրկին եկել են եւ այլ ձեռներեցների եւս բերել են իրենց հետ, մասնավորապես տրանսպորտի ոլորտից»,-ասել է նա: Ըստ Կորսակի, Հայաստանը հետաքրքրական է Վալոնիայի համար, առաջին հերթին, քանի որ բնակչության թիվը գրեթե նույնն է: Բացի այդ, ըստ Կորսակի, ձեռներեցներից մի քանիսը հայեր են եւ ցանկանում են գործ սկսել իրենց հայրենիքում: Ըստ կցորդի, երկրորդ պատճառն այն է, որ Վալոնիայի գործարար շրջանակներն աշխատում են հետաքրքրություն դրսեւորել այն երկրների եւ տարածաշրջանների հանդեպ, որոնք առաջնային հետաքրքրություն չեն առաջացնում պոտենցիալ ներդրողների մոտ: Կորսակը նշել է, որ առաջին այցը Հայաստան եղավ 2007թ. դեկտեմբերին, այն ճանաչողական էր: «Այդ այցի արդյունքում մենք հասկացանք, որ այստեղ կարելի է աշխատել եւ կապեր հաստատել, մենք շփում հաստատեցինք UNIDO-ի հետ, եւ այսօր մենք այստեղ ենք, UNIDO-ի, Վալոնիայի ու Հայաստանի միջեւ համագործակցության առաջարկով»,-ասել է կցորդը: Պատվիրակությունը գլխավորում է Վալոնիայի արտաքին առեւտրի ու ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյունենը: Հայկական կողմը ներկայացնում է Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ ՌԴ-ում Բելգիայի կոմերցիոն կցորդ Իվան Կորսակը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |