Անկարան ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման համար կարևորում է Բաքվի պահանջների իրագործումը

Անկարան ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման համար կարևորում է Բաքվի պահանջների իրագործումը

PanARMENIAN.Net - Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Երևանի կողմից Բաքվի պահանջների կատարումը` «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նոր թափ հաղորդելու համար», հայտնում է «Ազատությունը»։

«Հայաստանի համար կարևոր կլինի փոխել որոշ օրենքներ կամ սահմանադրական հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք այլևս անելիք չունեն, նրանք չեն նպաստել խնդրի լուծմանը։ Երբ սրանք տեղի ունենան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա», - հայտարարել է թուրք պաշտոնյան։

Մարտի 13-ին պաշտոնական Բաքուն և Երևանը հայտարարեցին, որ ավարտել են աշխատանքները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Թեև ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ պայմանագրի ստորագրման ժամկետների ու տեղի վերաբերյալ, Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։

Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունից հեռացվի հղումը Անկախության հռչակագրին։ Բաքուն դա համարում է իր տարածքային ամբողջականության դեմ ուղղված պահանջ, սակայն Երևանը բազմիցս նշել է, որ չունի տարածքային հավակնություններ որևէ հարևան երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարման հարցին, ապա Հայաստանը պատրաստակամություն է հայտնել համաձայնել այդ պահանջին, սակայն միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---