Մայրաքաղաքում և մարզերում սպասվում են անձրևներ, լեռնային գոտիներում՝ ձյուն![]() 18 մարտի 2025 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, իսկ մարտի 19-22-ին արդեն երկրի զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում հատկապես գիշերային ժամերին տեղումները կլինեն ձյան տեսքով, իսկ մարտի 19-20-ին որոշ շրջաններում դրանք կդառնան առատ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Մարտի 18-ին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ, իսկ մարտի 19-20-ին առանձին հատվածներում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-22-ին աստիճանաբար կնվազի՝ ցերեկային ժամերին 8-10 աստիճանով, իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում՝ 10-12 աստիճանով։ Երևանում մարտի 18-ի ուշ երեկոյան, ինչպես նաև մարտի 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մայրաքաղաքում մարտի 18-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22...+24 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի՝ կազմելով +10...+12 աստիճան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |