ՊՆ․ Բաքուն չի փոխանցել ՀՀ ԶՈւ կողմից հրադադարի խախտման ոչ մի փաստական տվյալ![]() 18 մարտի 2025 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի երեկոյան ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի գիշերվա 00։20-ն ընկած ժամանակահատվածում հայկական ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Նշվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ին չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում: Նշվում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը նախկինում առաջարկել է հրադադարի խախտման դեպքերի և դրանց վերաբերյալ տեղեկատվության համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծել, սակայն Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել այդ նախաձեռնությանը։ Պաշտպանության նախարարությունը կրկին հաստատում է, որ պատրաստ է ուսումնասիրել Ադրբեջանի ներկայացրած ապացույցները, եթե դրանք տրամադրվեն Հայաստանի կողմին։ Մարտի 16-ից սկսած՝ Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար տարածում է գրեթե նույն բովանդակությամբ ապատեղեկատվություն, որոնք ոչ միայն ՀՀ ՊՆ-ն է հերքել, այլև՝ ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |