9-րդ դասարանի շրջանավարտների 30 %-ը նախընտրում է ուսումը շարունակել քոլեջում![]() 18 մարտի 2025 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում իններորդ դասարանից հետո շրջանավարտների 30.1 տոկոսը շարունակել է կրթությունը քոլեջներում, իսկ կրթությունից դուրս մնացողների թիվը զգալիորեն նվազել է։ Այս տվյալները ներկայացվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքը և արդյունքները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պարտադիր կրթության ընդգրկվածության առումով նկատվում է զգալի առաջընթաց, հայտնում է Արմենպրեսը։ Եթե 2018 թվականին պարտադիր կրթության ընդգրկվածությունը կազմել է 72 տոկոս, ապա 2023-ին այն հասել է 88 տոկոսի։ Այնուամենայնիվ, նախարարը խնդրահարույց է համարում 9-րդ դասարանից հետո կրթությունը շարունակող աշակերտների ցուցանիշները։ 2017 թվականին ավագ դպրոց հաճախել է 9-րդ դասարանի շրջանավարտների 54 տոկոսը, ինչը նշանակում է, որ գրեթե կեսն ուսումը չի շարունակել ավագ դասարաններում։ Անդրադառնալով 2023-2024 ուսումնական տարվան՝ Անդրեասյանը նշել է. «9-րդ դասարանն ավարտել և վկայական է ստացել շուրջ 39 հազար երեխա: Նրանցից ավելի քան 24 հազարը կրթությունը շարունակել են ավագ դասարաններում, ավելի քան 12 հազարը՝ քոլեջներում: 9-րդ դասարանից հետո քոլեջներում կրթությունը շարունակողների ցուցանիշը դարձել է ընդհանուր շրջանավարտների մեջ մոտ 30.1 տոկոս»: Նախարարը դրական է գնահատել այս միտումը՝ ընդգծելով, որ մասնագիտական կողմնորոշման և նպատակային կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է։ «9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների համամասնությունը նվազել է մինչև 5.9 տոկոս, ինչը 2018-ի համեմատ ավելի քան 20 տոկոսով բարելավված արդյունք է»,- նշել է նա։ Քոլեջների ընդունելությունը 2024 թվականին 2023-ի համեմատ աճել է ավելի քան 11.4 տոկոսով, և ներկայումս քոլեջներում սովորում է շուրջ 45 հազար ուսանող։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |