Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին, կարևորել երկկողմ հարաբերությունները![]() 18 մարտի 2025 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ուղերձում նշվել է, որ Հայաստանի և Կանադայի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա։ Փաշինյանը ընդգծել է, որ ՀՀ-ն մեծ կարևորություն է տալիս երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել զարգացնել համագործակցությունը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և այլ ոլորտներում՝ ի շահ երկու երկրների։ Վարչապետը նաև նշել է, որ պատրաստ է սերտորեն աշխատելու Մարկ Քարնիի հետ՝ երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով։ Նա Կանադայի վարչապետին մաղթել է քաջառողջություն և նոր հաջողություններ, իսկ Կանադայի ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն։ Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը մարտի 14–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |