«Սուրմալու» մետրոյի կայարանի նախագծման տեխառաջադրանքը հաստատվել է

«Սուրմալու» մետրոյի կայարանի նախագծման տեխառաջադրանքը հաստատվել է

PanARMENIAN.Net - «Սուրմալու» մետրոյի կայարանի կառուցման համար անհրաժեշտ տեխառաջադրանքը մշակվել և հաստատվել է մասնագիտական խմբի կողմից։ Այդ մասին Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում հայտնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։

Նա պատասխանել է ավագանու անդամ Արման Բաբաջանյանի հարցին՝ անդրադառնալով Փեթակ-Սուրմալու հատվածում մետրոյի կայարանի կառուցման ընթացքին, հայտնում է Արմենպրեսը։

Բաբայանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է մրցույթ հայտարարել՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության մեկնարկի համար։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունն ու հայեցակարգ-նախագծի կազմման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում։

Բացի այդ, ներդրումային ծրագիր է մշակվել, որը կներկայացվի կառավարության քննարկմանը՝ շինարարության ֆինանսավորման հաստատման համար։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---