Ռուսաստանի համար ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները կարեւորագույն արտաքին քաղաքական գերակայություն են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի համար ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները կարեւորագույն արտաքին քաղաքական գերակայություն են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԱՊՀ , արտասահմանում բնակվող հայրենակիցների, միջազգային հումանիտար համագործակցության հետ գործերով Դաշնային գործակալության ղեկավար Ֆարիտ Մուհամետշինի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:



«Ցավոք սրտի, ոչ միշտ է այս գերակայությունը դուրս գալիս առաջնային պլան, եւ հենց դրանում էր նրա նպատակը, որ ստեղծվի նոր մարմին (ԱՊՀ գործերով գործակալություն), որը զբաղվելու է դրանով»,- նշել է ՌԴ նախագահը:





Նա ընդգծել է, որ ռուսական մշակույթի եւ գիտության կենտրոններն այլ պետություններում, հատկապես ԱՊՀ երկրներում, պետք է հավաքագրվեն նախապատրաստված մասնագետների կողմից:



«Շատ պետություններ, ինքներդ գիտեք, թե որ պետությունների մասին է խոսքը գնում, բավական ակտիվ աշխատում են հետխորհրդային տարածքում, ջանք եւ եռանդ չեն խնայում նրա համար, որպեսզի ֆինանսավորեն սեփական անձի գոյությունը: Եվ դա հավանաբար թելադրվում է արտաքին քաղաքական գերակայությունների նրանց հասկացմամբ»,- ասել է Մեդվեդեւը:



«Մենք առավել եւս ուշադիր պետք է լինենք այս հարցերի նկատմամբ, որովհետեւ դրանք մեզ համար տարածության վրա գտնվող ինչ-որ պետություններ չեն, այլ մեր մերձավոր հարեւաններն են, որոնց հետ մենք ունենք միասնական անցյալ, եւ, հուսով եմ, ապագա նույնպես»,- ասել է ՌԴ նախագահը:



Իր հերթին, Մուհամետշինն ասել է, որ ՌԴ ԱՊՀ գործերով Դաշնային գործակալությունն «այսօր ցույց է տալիս իր պահանջված լինելը» եւ արտասահմանյան գործընկերների կողմից ընդունվում է «որպես Ռուսաստանի համար ԱՊՀ տարածքի գերակայության եւս մեկ հաստատում»:



Նա նշել է, որ այս տարի ՌԴ ԱԳՆ ղեկավարության մասնակցությամբ Քիշնեւում (Մոլդովա), Բաքվում (Ադրբեջան), Երեւանում (Հայաստան) բացվել են ռուսական մշակույթի եւ գիտության կենտրոններ, հունիսի 9-ին նախատեսվում է Բելոռուսի հետ ստորագրել միջազգային իրավունքի համաձայնագիր, եւ այնտեղ նույնպես բացվելու է այդպիսի կենտրոն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---