Հովհաննիսյանն ու Բենեշիկը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները![]() 18 մարտի 2025 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության խորացման հեռանկարները՝ ընդգծելով Չեխիայի ցուցաբերած աջակցությունը այս ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում երկու կողմերը գոհունակություն են հայտնել հայ-չեխական խորհրդարանական երկխոսության առկա մակարդակի կապակցությամբ՝ կարևորելով օրենսդիրների դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում կողմերի համար։ Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |