Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը![]() 18 մարտի 2025 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը։ Նա 92 տարեկան էր։ Հոր մահվան մասին հայտնել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Telegram-ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ես այլևս երեխա չեմ։ Այսօր՝ 2025 թվականի մարտի 18-ին, ժամը 15:37-ին, կյանքից հեռացավ իմ հայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, բայց դու երբեք չես լքի իմ սիրտը», — գրել է արտիստը։ Բեդրոս Կիրկորովը ծնվել է 1932 թվականի հունիսի 2-ին՝ Վառնայում, հայ ընտանիքում՝ հայրը՝ Ֆիլիպ Գրիգորյանը, կոշկակար էր աշխատում, իսկ մայրը՝ Սոֆյա Գրիգորյանն էր։ Ծնողները երգել են քաղաքի հայկական երգչախմբում ու իրենց հետ տարել որդուն։ Կիրկորովն ազգանունը Կրիկորյանից փոխել է Կիրկորովի բուլղարական դպրոց ընդունվելու համար։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |