Հայաստանն ու Թուրքիան բանակցությունները պետք է նախապայմաններից սկսեին26 մայիսի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան բանակցությունները պետք է նախապայմաններից սկսեին գոնե այն բանի համար, որ պարզ լիներ, թե ինչպիսի պահանջներ ունի յուրաքանչյուր կողմը, իսկ հետո արդեն սկսեին բուն բանակցություններն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- հայտնել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցային գործընթացին` Սարգսյանն ընդգծել է, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն, թուրքական եւ ադրբեջանական հատուկ ծառայություններն աշխատում են երկու երկրների հասարակությունների ապակայունացման համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահովեն նահանջը բանակցություններից: Ինչպես նշել է Արամ Սարգսյանը, ՀՀ նախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում փորձում էր առաջ շարժվել` օգտագործելով ճկուն քաղաքականություն, սակայն, ըստ Սարգսյանի, հայկական կողմը պետք է հստակ կոնցեպցիայի վրա հիմնվի: «Թուրքիան կարող է իրեն թույլ տալ վարել սիտուացիոն քաղաքականություն, իսկ մենք` ոչ»,- նշել է նա: Սարգսյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանը միջազգային հրապարակում պետք է ավելի ակտիվ կերպով օգտագործի լրացուցիչը ռեսուրսը «Հայաստան-Սփյուռք» համատեղ լոբբի տեսքով, որից վախենում են թե' Ադրբեջանում, թե' Թուրքիայում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |