Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» ընդգրկվել է Անսիի միջազգային փառատոնի մրցույթում![]() 19 մարտի 2025 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի «Օձի ապուրը» դեբյուտային կինոնկարը ընդգրկվել է Անսիի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի «Հեռանկարներ» մրցութային բաժնում (Festival international du film d'animation d'Annecy), հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։ Ֆիլմը ներկայացնում է ռազմաճակատ մեկնող զինվորի մեկ օրը, որի ճանապարհին պատահած դեպքերը վերածվում են երանելի իրականության պատկերացումների։ Ռումբի պայթյունից երևակայականը միախառնվում է անցյալի հիշողությունների հետ՝ ստեղծելով ցնորքային աշխարհ։ Ֆիլմի պրոդյուսերն է Րաֆֆի Մովսիսյանը, կոմպոզիտորը՝ Էմիլ Աբրամյանը։ Նկարիչներն են Դանիել Գրիգորյանը և Վերոնիկա Ստեփանյանը, իսկ գծային պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը։ «Օձի ապուրը» ստեղծվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսավորման աջակցությամբ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |