Փոստանջյանը պատրաստ է ցուցմունք տալ Ավինյանի դեմ![]() 19 մարտի 2025 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը, ի լրումն նախկինում ներկայացված կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների, դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանին, հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը։ Նշվում է, որ դիմումում նա մատնանշել է Տիգրան Ավինյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 14-ին «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ-ին տրված թիվ N 01150-02-1985-24 շինարարության թույլտվությունը՝ որպես կոռուպցիոն գործարք։ Նա ներկայացրել է նաև այն անձանց տվյալները, ովքեր, ըստ իրեն, ներգրավված են այս սխեմայում։ Փոստանջյանը դիմումով հայտնել է, որ պատրաստ է ցուցմունքի տեսքով մանրամասնել բոլոր փաստերն ու փաստարկները և ակնկալում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրեն կկանչի ցուցմունք տալու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |