Բայրամով. Համաձայնագրի ստորագրման համար ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ են անհրաժեշտ

Բայրամով. Համաձայնագրի ստորագրման համար ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ են անհրաժեշտ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար հարկավոր է, որ ՀՀ–ն փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ։ Նա այդ մասին ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում։

Ըստ նրա, այդ փոփոխությունները պետք է վերացնեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարումը, գրում է Minval.az-ը։

Նշվում է նաև, որ կողմերը վստահություն են հայտնել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---