ՊԵԿ նախագահ. Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12,000 քաղաքացի

ՊԵԿ նախագահ. Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12,000 քաղաքացի

PanARMENIAN.Net - Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12,000 քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, հայտնում է Արմենպրեսը։

«12 հազար քաղաքացի այս պահի դրությամբ արդեն լրացրել է հայտարարագիրը: Կան նաև բազմաթիվ մարդիկ, որոնք ստացել են սոցիալական կրեդիտ»,–ասել է նա։

Երկրում աշխատող բոլոր քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը ներկայացնեն 2024 թվականի իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը։ Այս պահանջն ընդգրկում է մոտ 750 հազար մարդու։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---