Դուրով․ Telegram-ը դարձել է աշխարհի երկրորդ ամենատարածված մեսենջերը![]() 20 մարտի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Telegram-ի ակտիվ ամսական օգտատերերի թիվը գերազանցել է մեկ միլիարդը, ինչի արդյունքում այն դարձել է աշխարհի երկրորդ ամենատարածված մեսենջերը։ Այդ մասին հայտարարել է Պավել Դուրովը։ «Այժմ Telegram-ն ունի ավելի քան մեկ միլիարդ ամսական ակտիվ օգտատեր, այն դարձել է աշխարհում երկրորդ ամենահայտնի հաղորդակցման հավելվածը (չհաշված չինական WeChat-ը)», - գրել է Դուրովը իր Telegram-ալիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Հավելվածի հիմնադիրը նաև ընդգծել է օգտատերերի ներգրավվածության բարձր մակարդակը․ միջինում նրանք բացում են Telegram-ը օրական 21 անգամ և այնտեղ անցկացնում 41 րոպե։ Բացի այդ, ըստ նրա, Telegram-ի նախորդ տարվա եկամուտը կազմել է 547 միլիոն դոլար։ Դուրովի խոսքով՝ WhatsApp-ը շարունակում է գլխավորել վարկանիշը։ «Տարիներ շարունակ նրանք հուսահատորեն փորձել են կրկնօրինակել մեր նորարարությունները՝ միլիարդավոր դոլարներ ծախսելով լոբբինգի և PR արշավների վրա՝ մեր զարգացումը դանդաղեցնելու համար։ Նրանք ձախողվեցին։ Telegram-ն աճեց, դարձավ շահութաբեր և՝ ի տարբերություն մեր մրցակցի, պահպանեց իր անկախությունը», - հավելել է նա։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |